Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները և հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձևերի և մեթոդների կիրառումը» թեմայով ուսումնավարժանք:

Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինը, Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը, Բյուրական և Անտառուտ համայնքների բնակչությունը: Աշխատանքներին ներգրավվել են 80 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 22 աշխատակից, համայնքների կամավորական խմբերից 10 մարդ, 4 հրշեջ ավտոմեքենա, 5 հատուկ տեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, 7 օժանդակ տեխնիկա, 5 անձնական մեքենա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:

Առավել մանրամասն՝ այստեղ