ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» հայոց լեզվի եւ գրականության դասախոս Մարինե Կարապետյանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 27-ին ՃԿՊԱ դահլիճում կազմակերպվել էր «Արժեքներ, որոնք չեն մարում» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ զինվորին եւ մորը:

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողները ասմունքի եւ երգերի միջոցով ներկայացրեցին չմարող արժեքներ՝ սեր, կարոտ, հարգանք եւ այլն:

Մարինե Կարապետյանի խոսքով, բոլորս ենք հիշում, թե ինչ սկսվեց մեկ տարի առաջ այս օրերին, ինչ իրավիճակ ստեղծվեց ու ինչի միջով անցանք: «Ցերեկույթի ժամանակ խոսեցինք հայ զինվորի մասին, բայց պիտի կարողանանք ոչ միայն խոսքով, այլ մեր սիրով, գործերով վառ պահել նահատակված զինվորի հիշատակը», — վստահ է Մարինե Կարապետյանը:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ