ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» փրկարար ծառայողների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանի համաձայն սեպտեմբերի 22-25-ը անցկացվում է Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատների հրամանատարների տեղակալների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են Երեւանի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալները: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է:

Վերապատրաստման թեմաներն են.  «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը բարձրահարկ շենքերում եւ շինություններում», «Ծառայության կազմակերպումը հրշեջ-փրկարարական ջոկատներում, փաստաթղթերի վարման կարգը», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպում, շնչառական ապարատների օդի հաշվարկները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող գործիքներ եւ սարքավորումներ», «Ավտոտրանսպորտային վթարների ժամանակ վթարափրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ անվտանգության ապահովում», «Անտառային եւ բուցածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում», «Հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկը», «Հրշեջ-փրկարարական ջոկատների մարտավարական հնարավորությունները» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները