Սեպտեմբերի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Փրկարարական օգնության ցուցաբերումը ջրային վթարի ենթարկված քաղաքացիներին» թեմայով։

Ըստ սցենարի՝ երկու ջրային մոտոցիկլի բախումից տուժել է երեք քաղաքացի։ Նրանց ցուցաբերվում է առաջին օգնություն, իսկ վնասված տեխնիկաները քարշակով տեղափոխվում են ափ։ Ուսումնավարժությանն ընդգրկված էին 7 ջրափրկարար, «ՈւԱԶ» ամենագնաց, մեկ մոտորանավակ եւ երկու ջրային մոտոցիկլ։

Առավել մանրամասն՝ այստեղ