Միավորված ազգերի կազմակերպությունն օգոստոսի 12-ը սահմանել է որպես երիտասարդության միջազգային օր։ Նպատակն է ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրել երիտասարդությանն առնվչող հարցերին եւ խթանելու հանրության տեղեկացվածության բարձրացումը երիտասարդության խնդիրների ու առաջնահերթությունների վերաբերյալ։

ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդն ամեն տարի հայտարարում է օրվա թեման։2021 թվականը հայտարարված է «Պարենային համակարգերի փոխակերպում․ երիտասարդության նորարարությունը հանուն մարդու եւ մոլորակի առողջության» տարի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկով՝ բոլոր գերատեսչությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը, օրվա խորհրդին համահունչ պետք է իրականացնեին երիտասարդությանը նվիրված միջոցառումներ՝ համերգային ծրագիր, երիտասարդական ֆորում, հեծանվարշավ, քայլարշավ, ծառատունկ, աղբահավաք համայնքային նշանակության վայրերում եւ այլն։

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կազմակերպել էր քայլարշավ դեպի Լոռու մարզի Արջասար լեռ։ Մասնակցել է միջին մասնագիտական կրթական ծրագրի 22 ուսանող։ Ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ կանգառների ժամանակ քննարկվել է երիտասարդների դերը բնության պահպանության գործում։ Ուսանողները մտահոգություն են հայտնել հատկապես անտառահատումների եւ անտառի վերականգնման խնդրի շուրջ։ Արշավի ավարտին նրանք ուղերձ են հղել իրենց հասակակիցներին․ «Մենք առաջին սերունդն ենք, որը գիտի՝ բնությանը վտանգ է սպառնում։ Ու նաեւ վերջինն ենք, որը կարող է դա կանգնեցնել»։

Երեկոյան ՃԿՊԱ սաները հանդիպել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճամբարականներին եւ միասին Ձորագետ գետի տարածքում կազմակերպել գետնանց։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը