ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 22-26-ը անցկացվել է ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալների վերապատրաստման դասընթաց: Մասնակցել է 15 փրկարար՝ բոլոր մարզերից: Դասընթացի տեւողությունը 40 ժամ էր, որից 24-ը՝ տեսական, 16-ը՝ գործնական:

Վերապատրաստման թեմաներն էին. «Տարբեր կոտրվածքների դեպքում տուժածի պատգարակման մեթոդներն ու տարհանման կազմակերպումը», «Արյունահոսության տեսակները, արյունահոսության դադարեցման եղանակները, վիրակապական նյութեր, վիրակապեր», «Փակ եւ սահմանափակ տարածքում շնչառական ապարատների կիրառման ցուցումներ», «Հրշեջ-փրկարարական ստորաբհաժանումների մարտավարական հնարավորությունները», «Ավտոտրանսպորտային վթարների ժամանակ փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» եւ այլն:

Գործնական դասերից մեկի սցենարի համաձայն, փրկարարները պետք է վթարված մեքենայից հանեին վարորդին եւ ուղեւորին: Տուժածներին նմանակողները ՃԿՊԱ ուսանողներն էին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ