Մարտի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները կուրսղեկ`բնական գիտությունների ամբիոնի դասախոս Մարինե Կարապետյանի ուղեկցությամբ, այցելեցին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Լեւոնի աստվածային գետնափոր թանգարան»։

Վարպետ Լեւոն Առաքելյանը թանգարանը կառուցել է 23 տարի: Գետնափորի ընդհանուր մակերեսը 300 քմ է, նեղ աստիճաններով իրար կապված 7 սենյակ, ամենախորը հատվածի խորությունը 21 մետր: Քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում` եւ ամռանը, եւ ձմռանը 10 աստիճան է: Պատերին փորագրություններ կան՝ խաչ, խոյակներ, այլ զարդաքանդակներ եւ այլն:

Մեկ հոգու կառուցած թանգարանում պահպանված են անվտանգության կանոնները, պատին փակցված է տարհանման պլանը:

Լուսանկարը տրամադրել են ուսանողները