Այսօր՝ Մարտի 10-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Համաշախարհային բանկի Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (NDRMP) տեխնիկական աջակցության առաքելություն իրականացնող թիմի ներկայացուցիչներին՝ Աղետների ռիսկերի կառավարման գլխավոր խորհրդական Ադամ Մկքալիստերի գլխավորությամբ:

Այս ծրագրով գնահատվում են Հայաստանի հրշեջ-փրկարարական կայանների շենքային, կառուցվածքային պայմանները, ինչի հիման վրա որոշվելու են նորոգման, վերակառուցման ծավալն ու ձեւերը եւ ընտրվելու է բյուջեի հնարավորությունների մեջ տեղավորվող, իրագործելի ծրագիր: ՀԲ ներկայացուցիչները ուզում էին լսել ակադեմիայի ղեկավարության կարծիքը:

Ակադեմիայի ղեկավարությունը հյուրերին տեղեկացրեց բուհի կրթական, վերապատրաստման ծրագրերի, գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների մասին: Հիմա ակադեմիան փորձում է զարգացնել փրկարարական կամավորական շարժումը: Սա հատկապես օգտակար կլինի մարզկենտրոններից ու քաղաքներից հեռու գյուղերում: Ակադեմիայի գերխնդիրը անվտանգության մշակույթի ձեւավորումն է: Ոչ մի գիտելիք կամ տեխնիկական միջոց չի կարող արդյունավետ լինել, եթե այն չես կիրառում. պետք է իմացածդ կյանքի կոչես, պետք է այնպիսի միջավայր ու մթնոլորտը լինի, որ օրենք ու կարգ խախտելը ամոթ լինի, փնովելի լինի: ՀԲ ներկայացուցիչների կարծիքով, զարգացումը պետք է երկու ուղղություն ունենա. առկա հնարավորթյունների ծավալի ու մակարդակի բարձրացում, նոր հնարավորությունների ու միջավայրի ստեղծում: Ողջը՝ կրթության միջոցով:

Համաշախարհային բանկի Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրն ավարտվում է այս ամռանը: Հենց ամռանն էլ պատրաստ կլինեն Հայաստանի հրշեջ-փրկարարական կայանների արդիականացման առաջարկները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ