Մարտի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն անակնկալ մատուցեց հայ կանանց եւ այս օրերին Երեւանում իրենց հանգիստը վայելող զբոսաշրջիկներին։

Ազատության հրապարակում հնչեցին միջազգային մրցույթների բազմակի հաղթող ԱԻՆ փողային նվագախմբի հին ու նոր կատարումները։ Իսկ «Միլեն շոու բալետ» պարային դպրոց-ստուդիան, որը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի գործընկերն է, ներկայացրեց ուսուցողական բեմադրություն։

Մասնակիցները քայլերթով ուղեւորվեցին դեպի Հյուսիսային պողոտա։

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ