Մայիսի 12-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/21 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:10-ին:
Ամբողջությամբ այրվել է ՞՞Škoda՞՞ մակնիշի 19 LS 929 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչը:
***
Մայիսի 12-ին, ժամը 10:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի մոտ այրվում է ՙՙOpel՞՞ մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:01-ին:
Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Գետափ-Սպանդարյան հատվածի 1-ին կմ-ին այրվել են Opel Omega մակնիշի 20 FL 304 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ. լարերը և ռետինե խողովակները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: