ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ

Ծնվել է 1964 թվականի հունվարի 15-ին:
1972 թվականին ավարտել է Արարատի մարզի Ղուկասավան գյուղի միջնակարգ դպրոցը:
1982-1984 թվականներին ծառայել է Խորհրդային միության զինված ուժերում:
1984-1986 թվականներին սովորել է Խորհրդային միության ներքին գործերի նախարարության Խարկովի հրդեհատեխնիկական ուսումնարանում, ստանալով ներքին ծառայության լեյտենանտի կոչում ծառայության է անցել Հայաստանի ներքին գործերի նախարարության հրշեջ պաշտպանության վարչությունում;
1988-1992 թվականներին սովորել է Խորհրդային միության ներքին գործերի նախարարության Մոսկվայի բարձրագույն հրդեհատեխնիկական դպրոցում:
Ուսումն ավարտելուց հետո շարունակել է աշխատել Հայաստանի ներքին գործերի նախարարության հրշեջ պաշտպանության վարչությունում, ապա՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ փրկարարական ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:
2020 թվականի փետրվարին նշանակվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր: ՃԿՊԱ-ում դասավանդում է 2008 թվականից: