Մայիսի 12-ին, ժամը 19:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 92 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1935 թ. ծնված Է. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1917 թ. ծնված Մ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 61 շենքի բնակարաններից մեկի (2-րդ հարկ) վատառողջ բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1933 թ. ծնված Ժ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 12:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 4/1 շենքի 4-րդ հարկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1938 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: