Օրեր առաջ Ստեփանավանի «Սոճիների պուրակի» տարածքում մոլորվել էր մանկահասակ երեխա։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային պատկանող Mavic 2 Enterprise անօդաչու թռչող սարքով հնարավոր էր եղել  րոպեների ընթացքում գտնել նրան։ «Արդեն մութ էր, պուրակում բավական մարդ կար, բարեբախտաբար երեխան անտառ չէր մտել։ Դրոնով 1,5 կմ շառավղով որոնում կատարեցինք՝ օգտագործելով լուսարձակն ու բարձրախոսը»,- մանրամասնեց ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը։

Նորագույն  տեխնոլոգիան այս օրերին կիրառվում է նաեւ մարդաշատ վայրերում սոցիալական հեռավորության պահպանման եւ դիմակ կրելու մասին իրազեկման  նպատակով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը