Սարգիս Արտավազդի Կյուրեղյան
Սարգիս Արտավազդի Կյուրեղյանփ/ծ գնդապետ

Սարգիս Արտավազդի Կյուրեղյան

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական  ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ

Ծնվել է 1964 թվականի հունվարի 15-ին։

1982-1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, 1984-1986 սովորել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության Խարկովի հրդեհատեխնիկական ուսումնարանում, 1988 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունում, 1988-1992 սովորել է Մոսկվայի բարձրագույն հրդեհատեխնիկական դպրոցում: 1992 թվականից աշխատել է Հայաստանի ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունում, ապա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ սկսած ճարտարագետից մինչեւ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարական պատրաստության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ: 2008 թվականից դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական  ակադեմիայում: 2020 թվականի փետրվարի 18-ին նշանակվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Տարբեր գերատեսչությունների կողմից պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով եւ կրծքանշաններով։