ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության մշակած պլանի համաձայն,  ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 85 դասընթաց, որոնց կմասնակցի 2000 մարդ:

2020 թվականի փետրվարին կազմակերպվել է 7 սեմինար եւ դասընթաց, որոնցից մեկը՝ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում՝ «Աղետների ռիսկի կառավարում», մեկը՝ արտագնա-արտապլանային՝ Արմավիրի մարզում «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը» թեմայով:

Փետրվարին կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է մոտ 150 մարդ՝ հանրակրթական դպրոցների փոխտնօրեններ, ռազմագիտության ուսուցիչներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, մետրոպոլիտենի ղեկավար աշխատողներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր», «Աղետների ռիսկի կառավարում» եւ այլն: