ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, նոյեմբերի 8-22-ը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվում են ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների խմբերի պետերը: 80 ժամյա դասընթացից 36-ը՝ տեսական դասերն են, 44-ը՝ գործնական պարապմունքները: Դասընթացին մասնակցում է 15 փրկարար:

Թեմաներն են. « Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Բարձրահարկ շինությունների եւ կոնստրուկցիաների վրա փրկարարական աշխատանքների իրականացման կազմակերպումը եւ անվտանգության կանոնների ապահովումը», «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների, գործիքների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը, աշխատանքների անվտանգության ապահովումը», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության անցկացման եւ կապի կազմակերպման կարգը», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներ, շնչառական ապարատներ, դրանց տեսակներն ըստ նշանակության, կիրառման ոլորտները», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը սակավ քանակով անձնակազմի առկայությամբ» «Սահմանափակ տարածքում շնչառական ապարատներով տեղաշարժման կազմակերպում»,  «Մասնագիտական ֆիզիկական պատրաստություն» եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ