Նոյեմբերի 18-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Տրանսպորտային վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքների տեխնոլոգիաներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էին փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը եւ նույն ֆակուլտետի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը: Առարկան դասավանդող դասախոսի կարծիքով, գործնական պարապմունքները հնարավորություն են տալիս ամրապնդել տեսական գիտելիքները, ինչը թույլ է տալիս զարգացնել նաեւ այդ աշխատանքների կազմակերպման եւ իրականացման հմտությունները:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները