ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի համատեղ ջանքերով, այսօր՝ փետրվարի 24-ին, ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվել էր «Երկրաշարժի ժամանակ վարվերակերպի կանոնները» թեմայով սեմինար:

Սեմինարին մասնակցել է ՊԵԿ ավելի քան 40 աշխատակից. վարորդ, տնտեսվար, պարետային ծառայության հերթափոխի պետ, մաքսային տեսուչ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եւ այլն:

Վերապատրաստումն իրականացրել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը: