Հովհաննես Ռոմիկի Բադալյան ծնվել է 17.02.1973թ.
1980-1990թ.թ. սովորել է № 139 անգլիական թեքումով դպրոցում:
Պարապել է լող և հեծանվային սպորտ մարզաձևերով:
1990-1994թ.թ. սովորել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ցիկլիկ ֆակուլտետում, մարզիչ մանկավարժ մասնագիտությամբ:
1994-1995թ.թ. զորակոչվել է ժամկետային ծառայության ՀՀԶՈՒ-ում:
1999թ-ին ընդունվել և ավարտել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ինստիտուտի վեց ամսյա սպայական դասընթացները, ստանալով քաղաքացիական պաշտպանության մասնագետի որակավորում և լեյտենանտի կոչում:
2000թ-ին նշանակվել է Քաղաքացիական պաշտպանության Գնդի ֆիզիկական պատրաստության պետ:
2001թ-ի աշնանը տեղափոխվել է Փրկարար» ուսումնական կենտրոն, որպես հրահանգիչ:
Հետագայում նշանակվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ:
Ծառայության ընթացքում անցել է վերապատրաստում, մասնակցել է միջազգային սեմինարների, դասընթացների մի շարք երկրներում` Վրաստան, Շվեդիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Գերմանիա և այլն:
Մասնակցել է մի շարք ուսումնավարժանքների և որոնողափրկարարական աշխատանքների:
2003թ-ին մասնակցել է Իրանի իսլամական հանրապետության Բամ քաղաքի երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին:
2014թ-ին ԱԻ նախարարի հրամանով որակավորվել է միջազգային կարգի փրկարար:
Ծառայության ընթացքում խրախուսվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով ԱԻ նախարարի, ՊՆ նախարարի և կրթության նախարարի կողմից:
ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է`
2012թ.Անվեհեր փրկարար մեդալով
2015թ.Լավագույն հրշեջ փրկարար մեդալով
2016թ.Անբասիր ծառայության երրորդ աստիճանի մեդալով
Փ/Ծ Փոխգնդապետ