ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Հովհաննես Խաչատրյանի նախաձեռնությամբ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներն անցած շաբաթ «Ծխապատ գոտիներում հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներ» եւ «Հրդեհաշիջման աշխատանքներ՝ հատուկ ջերմադիմացկուն համազգեստով» թեմաներով գործնական պարապմունքներ են անցկացրել Երեւանի թիվ 4 եւ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Պարապմունքների ժամանակ ուսանողները շնչադիմակներով եւ այլ հատուկ հանդերձանքով մտել են ծխապատ տարածք եւ դուրս հանել տուժածներին:

 

Լուսանկարները տրամադրել են ուսանողները