ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շարունակվում է փրկարար ծառայողների ատեստացիան, որ մեկնարկել է այս տարվա հոկտեմբերի 23-ին: Ատեստացիոն հանձնաժողովի նախագահը ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն է:

Ատեստացիան եռափուլ է.

  • ընդհանուր գիտելիքների ստուգում
  • ֆիզիկական պատրաստություն
  • մասնագիտական գիտելիքների ստուգում

Ատեստացիան բարեհաջող անցած ծառայողների սոցիալական երաշխիքները կբարձրանան՝ ավելի բարձր աշխատավարձ կստանան:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ