Դեկտեմբերի 14-ին համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջը: Նպատակն է՝ նպաստել անվտանգության մշակույթի ձեւավորմանն ու ամրապնդմանը:

Ըստ հուշագրի, ակադեմիան կաջակցի քոլեջի ուսանողների նախադիպլոմային եւ արտադրատեխնոլոգիական պրակտիկաների կազմակերպմանը, կիրականացնի կարճաժամկետ դասընթացներ տարաբնույթ վտանգներից անվտանգությանն ուղղված թեմաներով, կտրամադրի աղետների ռիսկի նվազեցման կրթությանն ուղղված նյութեր, կկազմակերպի բաց դռների օրեր քոլեջի ուսանողների համար եւ այլն:

Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջն էլ կաջակցի ակադեմիայի ուսանողների գործնական աշխատանքների, ուսումնական, նախաավարտական եւ արտադրական պրակտիկաների կազմակերպմանը, այդ թվում՝ գործնական պարապմունքների անցկացմանը քոլեջի մեխատրոնիկայի լաբորատորիայում, կկազմակերպի բաց դռների օրեր ակադեմիայի ուսանողների համար եւ այլն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անվտանգության մշակույթի ձեւավորման, աղետների ռիսկի նվազեցման կրթության ոլորտներում այլ կրթօջախների հետ համագործակցության հարուստ փորձ ունի: Միայն այս տարի համագործակցության հուշագիր է կնքվել հինգ կրթօջախի հետ.

Զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ

Երեւանի պետական հումանիտար քոլեջ

Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան

Գերմանական՝ KIT (Karlsruhe institute of techonogy) տեխնոլոգիական ինստիտուտ