ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, 2023 թվականի հունիսին կազմակերպվել է վերապատրաստման 4 դասընթաց, որոնց մասնակցել է 47 ունկնդիր. բուհերի դասախոսներ, հանրակրթական դպրոցների նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ: Բացի այս դասընթացներից, կազմակերպվել է եւս մեկ՝ արտապլանային դասընթաց՝ «Բժիշկներ առանց սահմանների» միության Հայաստանի մասնաճյուղի աշխատակիցների համար, մասնակցել է 34 ունկնդիր:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Բուհերում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման եւ կառավարման հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Երկրաշարժեր, բնակչության վարքականոնը երկրաշարժից առաջ, հետո, երկրաշարժի ժամանակ», «Հակահրդեհային անվտանգություն», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը կազմակերպություններում», «Հրդեհաշիջման իրականացում հրդեհաշիջման առաջնային միջոցներով» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս