ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, 2023 թվականի մայիսին կազմակերպվել է վերապատրաստման 12 դասընթաց (այդ թվում երկու արտապլանային՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, Երեւանի կոնյակի գործարանում), որոնց մասնակցել է 420 ունկնդիր. դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, կազմակերպությունների տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակներ եւ այլն:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման եւ պատրաստման հարցերը» եւ այլն:

 

Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ