Հուլիսի 9-ին Վանաձոր քաղաքում Հայաստանի K-1 սիրողական ֆեդերացիան անցկացրել է 34-րդ միջազգային առաջնությունը, որին մասնակցում էր 5 պետություն՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան եւ Լատվիա։

Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ձեռնամարտի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաղթել է իրանցի մարզիկին, որը քաշային կարգով բավական բարձր էր նրանից եւ գրավել առաջին տեղը։

«Մրցակցիս քաշին այդքան ուշադրություն չեմ դարձրել, քանի որ շատ էի ցանկանում ուժերս փորձել՝ հատկապես, որ մեկ ամսից մասնակցելու եմ բռնցքամարտի Եվրոպայի գոտու խաղարկությանը։ Ի դեպ, աննախադեպ առաջնություն է լինելու»,-նշեց Յուրին։

Մանրամասներին կանդրադառնանք։

Լուսանկարը տրամադրել է Յուրի Սաքունցը