ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, 2023 թվականի ապրիլին կազմակերպվել է վերապատրաստման 13 դասընթաց, որոնց մասնակցել է 267 ունկնդիր. նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնյօրեններ, փոխտնօրեններ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչներ, դասվարներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսներ, ուսանողներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, կապի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության մասնագետներ, բուհերի ղեկավար աշխատողներ, Երեւանի մետրոպոլիտենի ղեկավար աշխատողներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման եւ կառավարման հարցերը», «Բուհերի անվտանգության ապահովման հարցերը», «Կապի եւ ազդարարման համակարգերի ձեւավորման, գործունեության կայունության ապահովման հարցերը ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների դեպքում» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ