ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, մայիսի 12-ին ՃԿՊԱ-ն եւ փրկարար ծառայության Արմավիրի փրկարարական վարչությունը վերապատրաստումների դասընթացներ են կազմակերպել Արմավիրի մարզի Ջանֆիդա, Փշատավան, Բաղրամյան, Արաքս, Մեծամոր բնակավայրերում եւ համայնքներում, որոնց մասնակցել է մոտ 130 մարդ՝ համայնքների ղեկավարներ եւ տեղակալներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ եւ տեղակալներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը դպրոցում»,«Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիւճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման հարցերը»: