ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մայիսի 10-12-ն անցկացվում է «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են Երեւանի, բոլոր մազերի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների եւ Մեծամորի ատոմակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի փրկարարները՝ 15 հոգի:

Եռօրյա վերապատրաստման առաջին օրը տեսական դասեր են, հաջորդ օրերին՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն են. «Գազածխապաշտպան ծառայության նպատակը եւ նշանակությունը», «Գազածխապաշտպան օղակի կազմը եւ հրդեհի վայրում կատարվող աշխատանքների անվտանգությունը», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքների կազմակերպման մեթոդական ցուցումներ», «Հսկիչ անցագրային պահակետի կազմակերպումը, հսկիչ անցագրային պահակետի պատասխանատուի պարտականությունները», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում հսկիչ անցագրային պահակետի կազմակերպում եւ աշխատանքների իրականացում», «Գազածխապաշտպան օղակի կազմով շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Սեղմված օդով մեկուսիչ շնչառական ապարատներ, դրանց կառուցվածքը, ստուգումները, շահագործման անվտանգության կանոնները եւ խնամքը» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները