Մայիսի 4-ին եւ 5-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 6 եւ 12 հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներում եւ սպասարկման գոտիներում անցկացվել է Հայաստանի զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ կիրառական մարզաձեւի մրցումը: Նման մրցումներ անցկացվում են ավելի քան 10 տարի: Այս մրցումների նպատակն է զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի ունակությունների կատարելագործումը, լավագույն հրշեջների հայտնաբերումը:

Այս տարի մրցմանը մասնակցել են մայրաքաղաքում եւ տարբեր մարզերում տեղակայված զորամասների հրշեջ խմբերը: Մրցավարական խմբում ընդգրկված էին ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները: 

Մրցումն անցկացվել է երեք փուլով՝ մարտական բացազատում, գրոհող սանդուղքով հրշեջ աշտարակի երրորդ հարկի գրոհում, եռածնկանի սանդուղքով երրորդ հարկի գրոհում:

Հաղթել է Կոտայքի մարզում տեղակայված զորամասերից մեկի հրշեջ խումբը: Երկորդ տեղում՝ Երեւանում, երրորդ տեղում՝ Սյունիքում տեղակայված զորամասերի հրշեջ-խմբերը:

Բացի գավաթից, մրցանակային տեղ զբաղեցրած խմբերը նաեւ դրամական պարգեւներ են ստացել:

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները