Ներքին գործերի նախարարության «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, 2023 թվականի մայիսի 4-ին Արարատի մարզի Երասխ, Պարույր Սեւակ, Զանգակատուն, Տիգրանաշեն բնակավայրերում ՃԿՊԱ-ն եւ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը կազմակերպել են սեմինարներ, որոնց մասնակցել է 170 մարդ՝ դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Հայաստանին սպառնացող բնական վտանգավոր երեւույթները», «Դպրոցներում տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը», «Կապի եւ ազդարարման կազմակերպումը», «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ», «Աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը հանրակրթական դպրոցներում»:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները