ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, սեպտեմբերի 26-28-ն անցկացվում է «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում՝ պարանային աշխատանք» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի, հերթափոխի պետեր, օղակի հրամանատարներ՝ 15 փրկարար:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասախոսություններ են, հաջորդ երկու օրը՝ գործնական պարապմունքներ:

Վերապատրաստման թեմաներն են. «Բարձրությունների վրա կատարվող աշխատանքների յուրահատկություններն ու անվտանգության կանոնները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող գույք եւ հանդերձանքը, խնամքն ու պահպանումը», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցները, տեսակները, յուրահատկությունները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող գույք եւ հանդերձանքի կիրառումը», «Բարձրությունների վրա ալպինիստական գույքով եւ միջոցներով փրկարարների վերելք, վայրէջքի իրականացում եւ կազմակերպում խմբային եւ անհատական անվտանգության ապահովումով», «Բարձրություններից տուժածների տեղափոխում ալպինիստական գույքի եւ միջոցների օգնությամբ» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ