Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Մանուել Բեսլերին։ Հանդիպմանը ներկա էին ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը, ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։

Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բեսլերին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայկական ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի առաջին վերաորակավորման վարժանքին անձամբ մասնակցելու համար:

Առավել մանրամասն՝ այստեղ