Այսօր ՀՀ արտակարգ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մենկարկեց հերթական՝ հոբելյանական 20-րդ ուսումնական տարին: 1992 ստեղծված արտակարգ իրավիճակների պետական վարչության մասնագետների վերապատրաստման ինստիտուտը, զարգացման երկար ճանապարհ անցնելով ստացավ բարձրագույն կրթություն կազմակերպելու իրավունք եւ 2003 թվականին կազմակերպեց առաջին ընդունելությունը:

2022-2023 ուսումնական տարվա մեկնարկին ներկա էին ոչ միայն բուհի ղեկավարությունը, դասախոսներն, ուսանողներն ու նրանց ծնողները, այլ նաեւ՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյւանը, առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:

ԱԻ նախարարը շնորհավորելով ուսանողներին, նկատեց, որ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» միակ բուհն է, որ ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտների տարբեր մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրեր ունի՝ փրկարարական գործ, քաղաքացիական պաշտպանություն, ճգնաժամային կառավարում, հրդեհային պաշտպանություն եւ այլն: «Այս բուհ ընդուվելը ձեր լավագույն ընտրությունն է: Նպատակասլաց եղեք», — ընդգծեց Արմեն Փամբուխչյանը:

Շնորհավորական խոսք ասաց նաեւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ պատգամեց. «Լավ սովորեք»: Իսկ լավ սովորելու համար ակադեմիայում դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան՝ որակյալ դասախոսներ, լաբորատորիաներ, մասնագիտական բազմալեզու գրադարան, ուսումնական վարժահրապարակներ եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ: