Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկել է հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի 36-ժամյա վարժանքը։ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2022 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի վերաորակավորող հանձնաժողովի պատվիրակության և INSARAG-ի քարտուղարության ներկայացուցիչ Մարտին Իվերսի հետ։

Հանդիպման ընթացքում ԱԻՆ աշխատակիցների կողմից ներկայացվել են վարժանքի անցկացման պլան-ժամանակացույցը։ Քննարկվել են տեղամասերի, իրականացվող գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր։

Առավել մանրամասն՝ այստեղ