Մեկնարկել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Այսօր՝ հունիսի 10-ին, նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում. առաջին կանգառը Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատն էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի ՄՓՎ պետ Գևորգ Գալստյանը։

2022 թվականի լողասեզոնի բացմանն ընդառաջ՝ Արմեն Փամբուխչյանը ծանոթացել է ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին:

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանն Արմեն Փամբուխչյանն ուրախությամբ ընդգծել է, որ նախորդ տարի լողասեզոնի ամբողջ ընթացքում որևէ դժբախտ դեպք չի արձանագրվել և հույս հայտնել, որ նույն ձեռքբերումը կունենանք նաև այս տարի։

Առավել մանրամասն՝ այստեղ