ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը «Անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել։

Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Շիկահող բնակավայրի կամավորական ջոկատը, «Կապանի Հայ Անտառ» ՊՈԱԿ-ը, Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, «Կապանի ԲԿ» ՓԲԸ շտապ օգնության ու Կապանի ՃՈ բրիգադները, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, Սյունիքի մարզային հայկական կարմիր խաչի մասնաճյուղի կամավորները։

Ուսումնավարժությանը ներգրավվել են 47 հրշեջ-փրկարար, 22 անտառտնտեսության աշխատակից, 5 կամավոր, 4 հրշեջ ավտոմեքենա, 12 հատուկ և օժանդակ տեխնիկա, 1 անօդաչու թռչող սարք և այլ գույք–սարքավորումներ:

Ըստ մտահղացման՝ Նորաշենիկ բնակավայրի վարչական տարածքում անտառի հյուսիս-արևմտյան հատվածում հրդեհ է բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվել մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է: Այդ մասին ահազանգ է փոխանցվել Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

Առավել մանրամասն՝ այստեղ