Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից հաստատված մասնագիտական քննական հանձնաժողովների կողմից ժամանակացույցի եւ ամփոփիչ ատեստավորման կարգի պահանջներին համապատասխան «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» հունիսի 1-11-ը տեղի ունեցավ 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրի հեռակա ուսուցման թեզերի պաշտպանությունը: Երեք մասնագիտության գծով՝ «Կառավարում (Ճգնաժամային կառավարում)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Հոգեբանություն» մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցեց 30 ուսանող: Շրջանավարտներին շնորհվեցին կառավարման, անվտանգության  ծառայության,  հոգեբանության մագիստրոսի աստիճաններ: 30 շրջանավարտից միայն երեքն ավարտեց գերազանցությամբ:

ՃԿՊԱ-ն ավարտած մագիստրոսներից 11-ն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, մյուսները՝ այլ կազմակերպություններում. ՀՀ պաշտպանության նախարարություն, ՄԱԿ, Հայկական կարմիր խաչ եւ այլն:

Տեղին է փաստել, որ ակադեմիայի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում մասնագետների պատրաստմանը, ուստի եւ շատ լայն է աշխատանքային ոլորտների շրջանակը:

Մեզ հետ զրույցում քննաշրջանի արդյունքներն ամփոփեց ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը: «Սիրելի մագիստրոսներ, Ձեզ բարի երթ եւ հաջողություններ: Այսօրվանից Ձեզ համար թո՛ղ լինի կյանքի նոր սկիզբ, նորանոր հաջողություններով, ձեռքբերումներով, նվաճումներով», — ասաց պրոռեկտորը:

Արդեն սկսել է մագիստրոսի կրթական ծրագրի 2022-2023 ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելությունը: ՃԿՊԱ մագիստրատուրայում կարելի է սովորել առկա եւ հեռակա ուսուցմամբ հետեւյալ մասնագիտությունների գծով.

  1. «Կառավարում (Ճգնաժամային կառավարում)»,
  2. «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)»,
  3. «Հոգեբանություն»,
  4. Կիրառական սեյսմոլոգիա,
  5. Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն),
  6. «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)»:

Մագիստրատուրայում բոլոր մասնագիտությունների գծով ընդունելությունը հարցազրույցով է: Ակադեմիայում ընդունելությունը շարունակվում է նաեւ հետբուհական կրթության (հայցորդություն) կրթական ծրագրով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել.

Հեռախոս 060 69-10-00, 060 69-10-00/203

Հասցե՝ ք. Երեւան, Ավան, Աճառյան 1,

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ

Ժամերը՝ 8:30 – 18:00

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

  1. Դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաեւ հավելվածը).
  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի)
  3. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը եւ պատճենը
  4. Սոցիալական քարտ

Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ

Ակադեմիան ունի համագործակցության լայն շրջանակ աշխարհի բազմաթիվ առաջատար երկրների բուհերի եւ միջազգային կազմակերպությունների հետ: