Երեւանի քաղաքապետարանի առաջարկով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում», նոյեմբերի 8-10-ը կազմակերպվել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների աշխատողների եռօրյա վերապատրաստում:

Դասընթացին մասնակցել է 26 բուժհաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ՝ թիվ 1, 4, 5, 8, 12, 16, 20, 22 պոլիկլինիկաներ, Երեւանի քաղաքային էնդոկրին դիսպանսեր, «Քանաքեռ-Զեյթուն», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ եւ այլն:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություններ:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները