Ռուսաստանի դաշնության Թաթարստանի հանրապետության Տետյուշի քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետական քոլեջի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին անցկացվելու է «Տեխնիկական անվտանգություն եւ բնապահպանական կառավարում» թեմայով տարածաշրջանային առցանց օլիմպիադա՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի միջին մասնագիտական ուսումնական հսատատությունների սովորողների համար: Օլիմպիադային կմասնակցի նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների մեկ թիմ:

Օլիմպիադայի ընթացքում սովորողները պետք է նախ պատասխանեն տեսական հարցերի, հետո լուծեն իրավիճակային խնդիրներ: Ըստ կազմակերպիչների, բացի փորձի փոխանակումից, օլիպիադայի միջոցով կբացահայտվեն տեխնիկական անվտանգության եւ բնաապահպանական ոլորտի գիտելիքներով հարուստ երիտասարդները, կստուգվի սովորողների ինքնուրույն աշխատելու կարողությունը, կզարգանա մասնագիտական մտածողությունը: