Հուլիսի 1-ին եւ 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվեց վերապատրաստման արտապլանային դասընթաց People in Need կազմակերպության 19 աշխատակցի համար: Նախաձեռնության հեղինակը People in Need կազմակերպությունն է: Մեզ հետ զրույցում վերջինիս ներկայացուցիչն ասաց, որ գրասենյակներում ունեն հրդեհաշիջման առաջնային միջոցներ՝ կրակմարիչներ, բայց դրանք օգտագործման ձեւը չգիտեն: Այս դասընթացը կօգնի այդ հարցում եւ ոչ միայն: ՃԿՊԱ մասնագետները վերապատրաստվողներին են ներկայացրել նաեւ այլ թեմաներով զեկույցները. «Հայաստանի տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակներն ու դրանց դասակարգումը», «Վարքականոններ տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ», «Տուժածի վիճակի գնահատում եւ շտապ տեղափոխման ձեւերը», «Հրդեհային անվտանգություն», «Տարհանում» եւ այլն:

Համանման վերապատրաստում կանցկացվի նաեւ կազմակերպության Գորիսի մասնաճյուղում՝ հուլիսի 13-ին եւ 14-ին:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ