ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հուլիսի մեկի հրամանով, «փրկարար» եւ «3-րդ կարգի փրկարար» որակավորման դասեր են շնորհվել ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 287 ծառայողի: 10 հոգու շնորհվել է «3-րդ կարգի փրկարար» որակավորում, 277 հոգու՝ «փրկարար» որակավորում:

«Փրկարար» դաս են ստացել նաեւ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» երեք աշխատակից՝ պրոռեկտոր Արտավազդ Հովհաննիսյանը, փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանը, նույն ֆակուլտետի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Վահրամ Ավոյանը: