ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, հունիսի 28-ից հուլիսի 2-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Առաջին օգնության տրամադրում» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում էր 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Դասընթացը վարել են ՃԿՊԱ եւ փրկարար ծառայության բուժապահովման վարչության մասնագետները: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 24-ը՝ տեսական, 16-ը՝ գործնական: Թեմաներն են. «Տուժածների առաջնային, երկրորդային զննումը, արյունահոսություններ եւ դրանց տեսակները», «Վերքեր եւ վնասվածքներ», «Շնչառական ուղիների փակումը օտար մարմիններով, արհեստական շնչառություն», «Սիրտ-թոքային վերակենդանացում», «Փափուկ հյուսվածքների վնասվածներ, երկարատեւ սեղման համախտանիշ», «Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ», «Շոկ, վնասվածքային շոկ, արյունահոսական շոկ», «Վիրակապական նյութեր, վիրակապման տեսակները», «Տուժածների շտապ դուրս բերումը, տրիաժ», «Տուժածի դուրսբերումը պատգարակով», «Արտաքին ազդակներ», «Փլուզված շինություններից տարբեր վնասվածքներով տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում եւ դուրսբերում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով է: Այս տարի անցկացված այլ դասընթացներ.

«Տեխնիկական որոնում»

Ղեկավար կազմ-1

«Համակողմանի ապահովում»

Ղեկավար կազմ-2

«Տակելաժային աշխատանքների կառավարում»

«Տեխնիկական միջոցներ»

«Կայունացման համակարգեր՝ ամրակապում»

«Պարանային աշխատանք»