Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» էին այցելել Երեւանի հանրապետական համար մեկ կրթահամալիրի սաներն ու ուսուցիչները՝ ակադեմիայի կրթական ծրագրերին, մասնագիտական եւ նյութատեխնիկական հագեցվածությանը ծանոթանալու նպատակով:

Կրթահամալիրի հոգեբան Իսկուհի Բաղդասարյանի խոսքով, այսօր իրենք 40 սան ունեն եւ պարբերաբար կազմակերպում են նման ճանաչողական այցեր տարբեր ուսումնական հաստատություններ՝ մասնագիտական կողմնորոշման հարցում սաներին օգնելու նպատակով:

Այս պահին ՃԿՊԱ-ում սովորում է Երեւանի հանրապետական համար մեկ կրթահամալիրի սաներից մեկը, կան սովորելու ցանկություն հայտնած այլ սաներ: