Ապրիլի 8-ին եւ 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հարցերը» թեմայով 17-րդ գիտական կոնֆերանսը, որին մասնակցել է նաեւ ԱԻՆ ճգնաժամային կիառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանը:

Երկու օրում ներկայացվել է 23 զեկույց. «Բարեվարքությունը որպես բուհի գրավչության հիմնական գրավական», «Որակյալ կրթությունը՝ պետության անվտանգության հիմնաքար»,«Ռազմական կրթության հեղինակությունը»¸«Ինչու դառնալ կուրսանտ»¸«Համացանցի կիրառումը որպես ռազմաուսումնական հաստատություն դիմելիության բարձրացման արդյունավետ գործիք» եւ այլն:

ՃԿՊԱ դասախոս Ռուզաննա Ղարիբյանը ներկայացրել է «Դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորումը որպես պետության անվտանգության հիմնաքար. անձակողմնորոշիչ մանկավարժական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացներում» զեկույցը: