Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել «Հայբիզնեսբանկի» ներկայացուցիչները: Բուհի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոսվեց ֆինանսական գործարքների ու վճարային ժամանակակից համակարգերի առավելություններից՝ անհպում քարտեր, բանկային սպասարկման հեռակառավարման տեխնոլոգիաներ (internet-banking, mobile banking):

Այս համակարգերը նվազագույնի են հասցնում բանկում հաճախորդի ֆիզիկական ներկայությունն ու բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը: Սակայն այս գործիքներից օգտվելիս պետք է ուշադիր եւ զգույշ լինել:

Բանկի ներկայացուցիչները պատրաստ են հետայսու էլ խորհրդատվությամբ աջակցել:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ