Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ կփոխհատուցվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների եւ սովորող ամուսնու ուսման վարձը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ, նշված անձանց համար 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը փոխհատուցվում է 100 տոկոսով: Որոշումը վերաբերում է միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, օրդինատորայում սովողներին: Ովքեր արդեն վճարել են ուսման վարձը, նրանց գումարը կվերադարձվի: