Այսօր՝ մայիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային պետական ակադեմիայում սկսվեցին ամփոփիչ պետական ատեստավորման քննությունները:

COVID-19-ով պայմանավորված համաճարակի պատճառով քննությունն անցկացվում է հեռավար: Քննությունից մեկ օր առաջ ուսանողները տեղեկացվել են, թե ով, երբ պետք է առցանց կապ հաստատի քննական հանձնաժողովի հետ:

Առաջին քննություն տվողները «Փրկարարական գործ» մասնագիտության ուսանողներն են:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ