Ճապոնական Goi Peace հիմնադրամը հայտարարում է «Ինքս ինձ գրած նամակ 2030 թվականից» էսսեների մրցույթ՝ մինչեւ 25 տարեկան երեխաների եւ պատանիների համար: Էսսեում պետք է ներկայացվեն հեղինակի պատկերացումները 2030 թվականի աշխարհի մասին: 2030 թվականին ապրող քաղաքացին պետք է նամակ  գրի 2020 թվականին ապրող նույն մարդուն. ինչպիսին է մոլորակը, մարդիկ, տեխնոլոգիաները, ցանկացած տեղեկությունը, որը, ըստ 2030 թվականին ապրողի պետք է որ հետաքրքրի 2020 թվականին ապրողին:

Էսսեի առավելագույն ծավալը՝ 700 բառ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն կամ ճապոնական 1600 հիերոգլիֆ: Գումարած վերնագիրը: Մեկ հոգին կարող է ներկայացրել մի քանի աշխատանք:

Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբերում՝ մինչեւ 14 եւ 15-25:

Երկու խմբում էլ մրցանակները նույնն են.

Առաջին տեղ. 100 հազար իրեն (մոտ 850 եվրո), վկայական եւ նվեր: Ամեն խմբում մեկ դիմորդ:

Երկրորդ տեղ. 50 հազար իրեն, վկայական եւ նվեր: Ամեն խմբում երկու դիմորդ:

Երրորդ տեղ. Վկայական եւ նվեր: Ամեն խմբում հինգ դիմորդ:

Առավել հաջող 25 էսսեի հեղինակ կստանա խրախուսական մրցանակ՝ վկայական եւ նվեր:

Առաջին մրցանակ ստացած երկու դիմորդը 2020 թվականի նոյեմբերին հիմնադրամի հաշվին կմեկնեն Ճապոնիա:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է Goi Peace հիմնադրամի կայքից ներբեռնեն ձեւաթուղթը եւ դրա վրա ուղարկեն իրենց աշխատանքը: Աշխատանքներ ուղարկելու վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/#tem https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Ճապոնական Goi Peace հիմնադրամը ստեղծել է մանկավարժ Մասահիսա Գոին 1999 թվականին: Հիմնադրամը էսսեների միջազգային մրցույթներ էլի է կազմակերպել: 2019 թվականին մրցույթի թեման էր «Ստեղծենք բարությամբ լի հասարակություն», դրանից առաջ՝ «Սովորենք բնությունից» եւ այլն: