Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:
Դրվագներ մարտի 25-ի մի քանի դասերից:
ՃԿՊԱ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Անձի բարոյական մշակույթը, ավանդույթներ եւ սովորույթներ» դասախոսություն։
Նույն ամբիոնի դասախոս Մարիա Բադալյանը «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Շինարարական նյութեր» դասախոսություն։
Նույն ամբիոնի դասախոս Անի Տերտերյանը «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Կենսաապահովման հիմունքներ» դասախոսություն։