Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ ղեկավար կազմի օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Օրակարգում մեկ հարց էր. կորոնավիրուսի առկայությամբ պայմանավորված դասերը դադարեցնելու պայմաններում աշխատանքների կազմակերպումը:

ՃԿՊԱ ղեկավարության որոշմամբ, կրթական բոլոր մակարդակներում՝ առկա եւ հեռակա, միջին մասնագիտական, բակալավր, մագիստրատուրա, վերապատրաստումներ, դասընթացները հետաձգվում են մեկ շաբաթով՝ մինչեւ մարտի 8-ը: Կրթական պրոցեսը կշարունակվի առանց ուղղակի շփման. ուսանողները ակադեմիա չեն գա: Ինչպես տեղեկացրել ենք, կկիրառվի հեռավար ուսուցման եղանակը ու նաեւ մարտի 2-8 հատվածի դասախոսությունները նրանք կստանան էլեկտրոնային փոստով, հարցերի դեպքում նույնկերպ կկապնվեն իրենց դասախոսների հետ:

Փոփոխություններ կլինեն նաեւ ակադեմիայի աշխատակիցների համար: Բուհի ղեկավար կազմը եւ փրկարար ծառայողները կներկայանան աշխատանքի: Մյուսները՝ ըստ անհրաժեշտության:

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ